«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Մեզ ոչ կոմպրոմիսային դերակատարներն են ուղղորդելու

Մեզ ոչ կոմպրոմիսային դերակատարներն են ուղղորդելու
17.11.2025 | 18:25

Կարապետյան Սամվելին ամիսներ առաջ եղել է առաջարկ, որից նա հրաժարվել է: Քաղաքական արձագանքը շատ պարզ է. ուրեմն՝ կնստես:

Առաջարկ ես մերժու՞մ, եկեղեցի պաշտպանու՞մ:

Իսկ առաջարկը եղել է թե՛ գեոպոլիտիկ, թե՛ անձնական ֆինանսական օգուտի մասով, թե՛ տեխնիկական-էներգետիկ բնույթի:

Խնդիրը մեզանում ճկուն լինելն է:

Մեր՝ մի մասին հաստատ, վերջին 1,5 տասնամյակում համոզեցին, որ ճկուն լինելը (ի դեպ, բնության մեջ ամենից ճկունը, հավանաբար, խոտն է) «հեռանկարային է, շահեկան, երջանկության լիբերալ կwնցեպտի ներքո երաշխավորված»:

Որոշներն անգամ էդ ժամանակ չճկվեցին, դարձան «чужой среди своих», ներքին արժեքաբանությամբ հիմնավոր ազատման դիմումներ գրեցին 2018-ին, մյուսները՝ բարձր պաշտոնյա, մինչ այդ հրաժարական տվեցին, մեկուսացան՝ հասկանալով առկա վիճակն ու բարոյագիտությունը:

Դե, Սամվելին էլ առաջարկեցին, ինքն էլ ասaց՝ ՈՉ:

Օրեր առաջ հենց այս մասին էի գրել, որ մեզ ոչ կոմպրոմիսային դերակատարներն են ուղղորդելու, օրինակ ծառայելու, քայլ անելու:

Կարողացեք ասել Ո՛Չ ձեզ համար միգուցե տնտեսապես շահեկան առաջարկներին: Հեռանկարում դուք ու ձեր երեխեքն եք արժանապատիվ, ուստի երջանիկ ապրելու:

Միգուցե առավել մեծ երջանկություն չկա, երբ դու, զրկված ամեն սոցբարիքից, գործազուրկ, քո ընտանքիով, քո արժեքաբանության ներքո քո հողակտորի մեջ քո ցանած ցորենից ու կարտոֆիլից, պահած կենդանուց ու թռչունից ես կազմում քո հացը՝ բաժին հանելով կարիքավորներին և հավատարիմ լինելով քո պապու, հորդ սկզբունքային արժեքներին:

Աշխարհում կոտրվող վիճակներ են. կրելու են ձիգ ու անկոտրում, համեբարտար տեսակները, իրական կյանքում ասելով՝ ՈՉ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3471

Մեկնաբանություններ